▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե որևէ մեկը փորձի դավադրություն անել, ես նորից պիտի դիմեմ ձեզ՝ հավաքվել ու ձեր խոսքը ասել. Նիկոլ Փաշինյան

 

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները տապալելու համար տեսականորեն կարող են լինել դավադրություններ: Նման միտք այսօր հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսելով ընթացիկ ներքաղաքական իրավիճակի մասին.

«Գիտեք, որ Ազգային ժողովում իրադարձություներ են տեղի ունենում: Իսկ վաղը լրանում է վարչապետ առաջադրելու ժամկետը: Սկզբունքորեն, տեսականորեն կարող են լինել դավադրություններ՝ արտահերթ ընտրությունները տապալելու համար: Տեսականորեն՝ այո, բայց ես էլի ուզում եմ ասել, քանի որ այդ հարցը ծագելու է:

Այսօրվա Սահմանադրությամբ խորհրդարանի արձակման այլ տարբերակ գոյություն չունի: Կար Սահմանադրական փոփոխություններ անելու սցենարը, բայց մենք որոշեցինք այդ ճանապարհով չգնալ, որովհետեւ, ես զգացի, որ կարող են լինել մեկնաբանություններ, որ ես երկու ձեռքով կառչել եմ վարչապետի աթոռից եւ չեմ ուզում այն թողնել: Այս նրբություններն ինձ համար կարեւոր են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ Աստվածաշնչից ևս մի մեջ բերում անելով.

«Հույս ունեմ չափը՝ չեմ անցնի, բայց քանի որ Աստվածաշնչից մեջբերումներ անելու օր է՝ ասում է՝ եթե քո աչքը գայթակղեցնում է քեզ, հանիր այն, դեն նետիր: Եվ ուրեմն, եթե հանկարծ մեկը փորձի էս ճանապարհով գնալ և դավադրություն անել, չնայած բոլոր խմբակցությունները հայտարարել են, որ չեն անելու դա, բայց եթե հանկարծ այդպիսի բան լինի, ինչի նախանշաններ գուցե կարելի է դիտարկել, խոսքը էլի պիտի ասի ժողովուրդը: Ես նորից պիտի դիմեմ ձեզ և առաջարկեմ, կոչ անեմ, խնդրեմ, որ մենք հավաքվենք և մեր խոսքը ասենք»:

 

 

 

 

 

 

 

 

Հիշե՛ք, որ ՀՀ-ում իշանությունը ես չեմ, ՀՀ-ում իշխանությունը դուք եք: Իհարկե, ես ունեմ լիազորություններ, և շատ կարևոր է, որ ես ձեր կողմից տված վստահության շրջանակներում կատարեմ այդ լիազորությունները: Մենք ասել ենք ուղիղ ժողովրդավարության մասին, բայց հույս ունեմ՝ հասկանում ենք, որ երկրի վարչապետը կամ կառավարությունը ամեն նշանակում անելիս գա, ասի՝ ժողովուրդ ջան, համաձա՞յն եք, որ այս նշանակումը լինի: Կառավարությունը պետք է ինչ-որ ժամանակ գործելու հնարավորություն ունենա, որից հետո դուք այդ գործունեությանը գնահատական տալու հնարավորություն ունենաք ձեր ընտրություններով. սա է կառավարական մոդելը»,- նշեց Փաշինյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին