▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանությունը վնասազերծեց բազմաթիվ բնակարաններ թալանած «Դռելին», «Ուրագին» ու «Քյալբաթինին»

Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ Ոստիկանության Արաբկիրի և Նոր Նորքի բաժնի իրենց գործընկերների հետ Երևանում հայտնաբերել ու վնասազերծել են բնակարանային գողերի եռյակի։

 

 

 

 

 

 

 

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նրանք են՝ Երևան քաղաքի Փափազյան փողոցի բնակիչ՝ 33-ամյա Լուկաշ Հարությունյանը, Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ՝ 39-ամյա Ալեքսանդր Քոլոզյանը և Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ՝ 33-ամյա Կարեն Օհանյանը։

 

 

 

 

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ, հոկտեմբերի 22-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Արաբկիր վարչական շրջանի բնակիչ՝ 23-ամյա Մ. Ք.-ն և հայտնել, որ նույն օրը մի քանի ժամվա ընթացքում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալու միջոցով բացել են իր բնակարանի դուռը և այնտեղից հափշտակել 400 ԱՄՆ դոլար, 150 հազար ՌԴ ռուբլի, 440 հազար դրամ և ոսկյա զարդեր։ Ընդհանուր առմամբ՝ տուժողը կրել է մոտ 5 մլն դրամի վնաս։ Մինչ թալանված բնակարանում զննություն էին կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները, Երևանի Ոստիկանության քրեական հետախույզները տաք հետքերով պարզում են՝ ովքեր են թալանողներն ու Արաբկիրի և Նոր Նորքի ոստիկանների հետ եռյակին հայտնաբերում են։ Եռյակի բոլոր անդամները քննիչի որոշմամբ ձերբակալվել են։ Ըստ  տեղեկությունների՝ Կ. Օհանյանը հայտնի է «Դռել» մականվամբ, Լ. Հարությունյանը հայտնի է «Ուրագ» մականվամբ, իսկ Ա. Քոլոզյանը հայտնի է «Քյալբաթին» մականվամբ։

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին