▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Վահագն Հարությունյանն իր առանձնատան դիմաց նոր առանձնատուն է կառուցում

Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, նույն գործով ապացույցներ կեղծելու համար որպես մեղադրյալ ներգրավված Վահագն Հարությունյանը տեւական ժամանակ է՝ Էրեբունու Ազատամարտիկների փողոցի իր առանձնատան դիմաց նոր առանձնատուն է կառուցում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին ասացին Հարությունյանի հարեւանները:

 

 

Մեր այցի ժամանակ կիսակառույց առանձնատանը շինարարական աշխատանքներ չէին կատարվում:

Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել՝ նախաքննության ընթացքում քննչական խմբի կազմում ընդգրկված առանձին քննիչների հետ եւ ոստիկանության ծառայողների, այդ թվում` փորձագետ Ա. Հ.-ի օժանդակությամբ միասնական դիտավորությամբ ապացույցներ կեղծելու համար:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը, Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշում է կայացրել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդել էր, որ Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել «առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելու» համար, նրա, ինչպես նաև Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին