▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքե՞ր են թալանում ժողովրդին․ գազային «մաֆիայի» առեղծվածը

1in.am-ը գրում է. Օրվա ընթացքում ամենաքննարկվող թեմաներից մեկը դարձավ գազի և էլեկտրաէներգիայի սակագների հարցը։ Նախ՝ այս օրակարգով նիստ էր գումարել խորհրդարանի քննիչ հանձնաժողովը, նաև կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանել է էներգետիկայի նախարարը։

 

 

«Ժամանակ» օրաթերթի տեղեկություններով՝ այս պահին կառավարությունում է գտնվում գազի և էլեկտրաէներգիայի սակագնի ձևավորման մի հաշվարկ, ըստ որի՝ գազը բնակչությանը կարելի է վաճառել խորանարդ մետրը 100 դրամով, ինչպես նաև էականորեն կարելի է նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը, սակայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Միքայել Սողոմոնյանը և ՀԾԿՀ նախկին աշխատակից, իսկ այժմ էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Գարեգին Բաղրամյանն անում են ամեն ինչ, որ այդ հաշվարկը չհասնի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

 

 

Ի դեպ, անցած ամիսների ընթացքում լուրջ տնտեսագետներ հնչեցրել են մոտավորապես նույն թվերը՝ հիմնավորելով, որ «Գազպրոմն» ու նրա հայաստանյան դուստր կառույցը Հայաստանում զբաղված են հասարակության թալանով, հարստահարմամբ։

Մանրամասները` սկզբնաղբյուրում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին