▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվայում կայացավ «Իմ քայլը» հիմնադրամի շնորհանդեսը

Նոյեմբերի 11-ին Մոսկվայի Կորստոն համալիրում տեղի ունեցավ <<Իմ քայլը>> հիմնադրամի շնորհանդեսը: Շնորհանդեսի մեկենասը ՌԴ Հայերի միության զարգացման տնօրեն Արտյոմ Վարդանյանն էր: Միջոցառմանը ներկա էին Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը , <<ԻՄ քայլը>> հիմնադրամի տնօրեն Հովհաննես Ղուկասյանը, ՌԴ հայ գործարարներ և այլ հյուրեր: Փարիզում գտնվելու պատճառով միջոցառմանը ներկա չէր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը,որը սակայն միջոցառման հյուրերին ողջունեց տեսազանգի միջոցով: Միջոցառման հյուրերին ողջունեց նաև կազմակերպիչ Արտյոմ Վարդանյանը, իր խոսքում կարևորելով ՌԴ հայերի միության հետ հետագա համագործակցությունն ու նոր ծրագրերի առաջ քաշումը:

 

 

    Արդեն այսօր` նորյեբերի 12-ին`  վարչապետի տիկին Աննա Հակոբյանը կմասնակցի հանդիպում -ճաշկերույթի ,որի ընթացքում կքննարկվի <<ԻՄ քայլը>> հիմնադրամի և ՌԴ հայերի միության համատեղ  անելիքները :

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին