▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էլիտար թաղամասերի, ճոխ տների գույքահարկը զգալի կբարձրանա. Նիկոլ Փաշինյան

Այսօր Ազգային ժողովում ՀՀ 2019 թ-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Կառավարության պարտականությունն է վարել այնպիսի քաղաքականություն, որ քաղաքացին հավատա ինքն իր ուժերին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Մենք, այո, այսպես ասած՝ ունևոր հատվածին հարգելու օրակարգն ընդունում ենք, և Հարկային օրենսդրության փոփոխության փաթեթով մենք եկամտահարկով բաց թողնված մասը 100 տոկոսով կլրացնենք գույքահարկում արվող փոփոխությունների տրամաբանության մեջ: Այո, մենք կստեղծենք հնարավորություններ, որպեսզի, այսպես կոչված, էլիտար թաղամասերը, էլիտար թաղամասերում գտնվող էլիտար տները և էլիտար ունեցվածքները հարկվեն բոլորովի այլ կերպ: Եվ ըստ էության մենք ունենք հաշվարկ, որ գույքահարկով հարկվող գույքի մի տոկոսի նկատմամբ գույքահարկի արդար դրույքաչափ սահմանելով՝ մենք երկրում հավաքագրվող գույքահարկի չափը կկրկնապատկենք: Այսինքն՝ եթե այդ ճոխ անշարժ գույքի մեկ տոկոսը մենք հարկենք այլ տրամաբանության մեջ, կարող ենք կրկնապատկել գույքահարկի ծավալը»,- նշեց նա:

Նրա խոսքով` այս նախաձեռնությունը դեռ փորձագիտական գնահատման փուլում է, բայց այն, իր համոզմամբ, կարող է հեղափոխական շրջադարձի հնարավորություն տալ:

Կարդացեք նաև՝ Անհատ տաքսիստները կազատվեն հարկերից. Նիկոլ Փաշինյան

Թոշակառուներն ու նպաստառուները 2019 թ.-ից առնվազն իրենց սնունդը գնելու հնարավորություն կունենան

Պիտի ասեի՝ գնա, ձեր մարզի դեպուտատի դռան դեմը վիզդ ծուռ կանգնի՞. Փաշինյանը՝ իր հասցեին հնչող քննադատությունների մասին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին