Ազգային ժողովում ՀՀ 2019 թ-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում անհատ տաքսիստները կազատվեն արտոնագրային վճարներից:
«Մենք ասում ենք, որ եթե մարդն անհատ տաքսիստ է, նա ոչ մի վճարում անելու պարտավորություն չունի և կարող է աշխատել առանց լիցենզիայի»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով` փորձագիտական մակարդակով Հայաստանում այսօր այդ գործունեության մեջ 50 000 մարդ է ներգրավված:
Փաշինյանն ասաց, որ թիվը հստակ չէ, քանի որ, որքան էլ տարօրինակ է, անհատ տաքսիստների հստակ հաշվառում մեր երկրում չկա:
Տաքսի ծառայություններին այս արտոնությունը չի վերաբերի:
Կարդացեք նաև՝ Էլիտար թաղամասերի, ճոխ տների գույքահարկը զգալի կբարձրանա. Նիկոլ Փաշինյան
Թոշակառուներն ու նպաստառուները 2019 թ.-ից առնվազն իրենց սնունդը գնելու հնարավորություն կունենան