▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացիներին հորդորում են գնումներն իրականացնել անկանխիկ ճանապարհով

Հայաստանում անկանխիկ գնումների շրջնառությունը ստվերի դեմ պայքարի առաջին ճանապարհն է:

Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշել է Պետականեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը` ներկայացնելով ՊԵԿ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությամբ 2018 թվականին իրականացված աշխատաքները և առաջիկայում նախատեսվող միջոցառումները 

 

 

 

 

 

 

 

 

«Դա ստվերի դեմ պայքարի առաջին ճանապարհնն է, որպեսզի Հայաստանում անկանխիկշրջանառությունը ավելանա, կանխիկ շրջանառությունը պակասի: Արտասահմանումտեսնում ենք, որ առևտրային շրջանառությունից միայն մեկ-երկու տոկոս ամբողջառևտրից կարող է լինել կանխիկ, բայց մնացած 98 տոկոսը լինում է անկանխիկ:

 

 

 

 

 

 

 

Այսօրվա մեր ենթակառուցվածքը թույլ է տալիս, որպեսզի բանկային քարտերն ընդունվեն բոլորվաճառքի և ծառայությունների մատուցման կետերում: Ի՞նչն է խանգարում մեզ, որպեսզիմենք կարողանանք բանկային քարտերի միջոցով կատարել գնումներ և օգտվելծառայություններից»,- նկատել է Փաշայանը:

 

 

 

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալը հորդորել  է՝ բոլոր այն քաղաքացիները , որոնք ուզում են ստվերի դեմ պայքարել, գնումներ կատարեն անկանխիկ ճանապարհով:

Միքայել Փաշայանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին