▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Էջմիածնում. խմած հորեղբայրը ծեծել է 8 ամսական զարմիկին

ՀՀ ոստիկանություն Վաղարշապատի բաժին նոյեմբերի 15-ին 19:35-ին մի կնոջից հաղորդում է ստացվել, որ իր ամուսնու եղբայրը հարբած հարձակվել է իր վրա` ծեծելով իրեն, ամուսնուն և  8 ամսական երեխային:

 

 

 

 

 

 

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնել են՝ դեպքի վայր մեկնած խումբը պարզել է,  որ վիճաբանության ժամանակ Ս.Տ.-ն ծեծի է ենթարկել ահազանգող կնոջը, ամուսնուն և 2018 թվականի մարտի 31-ին ծնված որդուն` պատճառելով ֆիզիկական ցավ:

Ընդունվել է հաղորդում, ծեծի ենթարկողը ներկայացել է բաժին և տվել բացատրություն: Նախապատրաստվում են նյութեր:

 

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին