▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես վիրավորված եմ ինձ զգում Բելոռուսի կողմից մեր պետությանը հասցրած վիրավորանքի համար․ Արթուր Աղաբեկյան

Ես վիրավորված եմ ինձ զգում Բելոռուսի կողմից մեր պետությանը հասցրած վիրավորանքի համար։ Այս մասին Facebook- ի իր էջում գրառում է կատարել գեներալ, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արթուր Աղաբեկյանը։

 

 

«Ես և իմ մարտական ընկերները շատ ենք ցանկանում, որ խորհրդարանական ընտրություններին հայտ ներկայացրած քաղաքական ուժերը իրենց վերաբերմունքը հայտնեն իր դեմքը պատռած, այսպես կոչված, գործընկեր երկրի խայտառակ պահվածքի շուրջ, ակնկալում ենք լրատվամիջոցներից հրապարակել նրանց դիրքորոշումը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Բելառուսի ԱԳՆ խոսնակը մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի երեկվա այն հայտարարությունները, ըստ որոնց՝ ինքը պատասխան է պահանջելու Բելառուսի նախագահից՝ ՀԱՊԿ գագաթնաժողովում փակ կարգով քննարկված թեմաները Ադրբեջանի դեսպանին ներկայացնելու համար։

 

 

 

 

 

 

 

 

«Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն կարծես դրել է միջազգային դատախազի տեղ, որը կարող է պատժել ու ներել: Այդպիսի մոտեցումը հասկանալի կլիներ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հասցեին, սակայն միջազգային հարաբերությունները ունեն հստակ արարողակարգ ու էթիկետ», –ասել է Բելառուսի ԱԳՆ խոսնակը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին