▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղամարդիկ կամրջից նետվելու սպառնալիքով պահանջում էին Նիկոլ Փաշինյանին

Նոյեմբերի 19–ին Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել։ Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ երկու տղամարդ «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն անցել են և սպառնացել, որ ցած կնետվեն։

 

 

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցներ, ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբան փրկարարներ: Ինքնասպանության փորձը կանխվել է:

 

 

 

 

 

 

 

 

Տղամարդիկ պահանջել են հանդիպում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ և հրաժարվել են որևէ մեկի հետ բանակցություններ վարել:

 Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ինքնասպանության փորձով սպառնացողները մանկատան նախկին սաներ են:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին