ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:
«Հենց նոր ինձ ասացին, որ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է իմ համեստ անձին ու իմ խոսքերին։
Նախ և առաջ թույլ տվեք ևս մեկ անգամ փաստել, որ Հանրապետականը միակ ընդդիմադիր ուժն է, ինչը ապացուցում է նաև Նիկոլ Փաշինյանը՝ իր բոլոր քարոզարշավային ելույթները կառուցելով մեզ քննադատելու շնորհիվ։
Ապրեք պարոն Փաշինյան, որ լիովին անվճար զբաղվում եք ՀՀԿ-ի բռենդով՝ սև սպիտակ գույներով ու մեր թեկնածուների մասին հանրությանը հիշացնելով, բայց խորհուրդ եմ տալիս Ձեզ մեկ պահ հիշել նաև, որ Դուք ՔՊ կուսակցություն եք ներկայացնում ու հիմա իրականացնում եք «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավը, մի քիչ էլ ձեզնից պատմեք ու ձեր ծրագրերից։
Եկեք ժամանակից շուտ քաղաքական դիակներ մի փնտրեք ու հիշեք, որ քաղաքական դիակներով շրջապատված չլինեիք, հիմա Ձեր հետ բեմում կանգնած չէր լինի միայն պարոն Պապիկյանը, ավելի լավ է 11 տարի հետո ինչ ինչ հանգամանքներում «քաղաքական դիակ դառնալ» քան 8 ամսում հասկանալ, որ քաղաքական դիակներով ես շրջապատված։
Բարի ճանապարհ Ձեզ, զգույշ կլինեք՝ սևից ու սպիտակից հեռու »։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, այսօր Արթիկում անդրադառնալով ՀՀԿ-ականներին ու նրանց քարոզչական պաստառներին, ասել էր. «Փողոցներում սև ժապավենի վրա գրում էին «Շարմազանով 44» ու մեզ էին մեղադրում, բայց մենք դրա հետ կապ չենք ունեցել: Մեզ մեղադրում էին, հիմա իրանք, ըստ էության, գրել են՝ Շարմազանով 2018, Արմեն Աշոտյան 2018, Վիգեն Սարգսյան 2018. էդ սև պաստառներով ի՞նչ եք ուզում ասել, իբր ՀՀ-ում սո՞ւգ է: Եթե նկատի եք ունեցել՝ ձեր քաղաքական մա՞հն է արձանագրվում, սթափ եք գնահատել իրավիճակը»:
Կարդացեք նաև՝ Դեկտեմբերի 9-ի գիշերը Փաշինյանին անակնկալ է սպասում. Արմեն Աշոտյան
Շնորհակալ եմ քեզ Փաշինյան Նիկոլ, մեր ծրագրին գովք արիք բոլ-բոլ. Աշոտյան
Կարդացեք նաև՝ Ինչպե՞ս Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին Պեմզաշենում
Ինչ տեսել եք, էլ չեք տեսնելու. Նիկոլ Փաշինյանը Ուջանում զրուցել է գյուղացիների հետ
Մեռնեմ արևիդ, մեռնեմ քեզ. թալինցիները շամպայնով և աղունիկներ թռցնելով դիմավորեցին Փաշինյանին