▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հատ-հատ պատրաստվեք, ձեռներիցդ առնելու ենք թալանած վերջին կոպեկը. Նիկոլ Փաշինյան

 

«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Սպիտակում անդրադարձավ երեկ իր թիմակից Սասուն Միքայելյանի՝ Արցախյան ազատամարտի վերաբերյալ հնչեցրած մտքին, որ ապրիլյան հաղթանակն ավելի կարևոր է, քան Արցախյան հաղթանակը։

 

 

 

Ըստ նրա՝ որոշ հանրապետականներ՝ Շուշան Պետրոսյան, Արմեն Աշոտյան, Արցախյան ազատամարտը որոշել են պաշտպանել Սասուն Միքայելյանից. «Տո, ձեր քաշի չափ Սասուն Միքայելյանի մարմնում ասկոլկա կա, ձեր քաշի չափ։ Դուք էդ ումի՞ց եք պաշտպանում, դուք, որ երկար տարիներ ոչ միայն բերաններդ ջուր առած հետևել և ղեկավարել եք բանակի թալանը, հիմա էլ եղունգներով ուզում եք պաշտպանել բանակի թալանելու ձեր իրավունքը, ես թույլ չեմ տալու ձեզ։ Ես ինչ-որ չեմ հիշում, որ էդ նույն մարդիկ, որոշ մարդիկ, այդ թվում՝ Արցախում, ինչ-որ մի նախադասություն ասած լինեն այն առիթով, երբ պարզվեց, որ Մանվել Գրիգորյանը զինվորի հացը գողացել ա, տարել իրա արջերին ու շներին ա կերակրել։ Բա ո՞ւր էիք էդ ժամանակ, այ ազատամարտի պաշտպաններ։ Գիտեմ՝ ուր էիք, որովհետև ձեզնից ոմանք նույնպիսի պահեստներ ունի նաև որոշ տեղերում, և մենք էդ պահեստների տեղը գիտենք, և մենք էդ պահեստների լուսանկարներն ունենք, և մենք էդ պահեստները բացահայտել ենք, և շատ բան, որ չենք ասում։ Չենք ասում, որովհետև էդտեղ ազգային անվտանգության խնդիր կա և պետական գաղտնիքի հարց կա»։

Փաշինյանը նշեց, որ ինքը միջնորդել է, որ գլխավոր դատախազն ուսումնասիրի, թե ինչ սնունդ է մատակարարվում զինվորներին, ու հատ-հատ գտնելու է այդ մարդկանց ու պատասխանատվության է ենթարկելու՝ անկախ կոչումներից։

Փաշինյանը հարցադրում արեց, թե ազատամարտի այդ պաշտպաններն ինչու չէին հարցնում՝ որտեղի՞ց Սերժ Սարգսյանի եղբորը այդ 30 մլն դոլարը, որ միայն մեկ հաշվեհամարի վրա է, երբ զինվորը «տրուսիկ-մայկա» չունի։ Նա հայտարարեց, որ բոլոր այդ 30 մլն-ների հետևից գնալու են ու ձեռներից առնելու են, այդ բոլոր գումարները պետք է վերադարձվեն բանակին, ծառայեն ժողովրդի բարօրությանը. «Հատ-հատ պատրաստվեք, ձեռներիցդ առնելու ենք թալանած վերջին կոպեկը։ Եվ ես չեմ բացառում, որ էս պրոցեսի արդյունքում ոմանք բոմժ են դառնալու, որովհետև բոմժ են եղել իրանք։ Բոմժ են եղել և պետք ա վերադառնան իրանց նախնական կարգավիճակին։ Հիմա էլ եկել են, ելույթներ են ունենում։ Ես ձեզ հատ-հատ եմ անդրադառնալու, հատ-հատ եմ անդրադառնալու, ելույթ ունեցողնե՛ր։ Տասնյակ տարիներ թալանին մասնակցել եք, մի բառ ծպտուն չեք հանել, հանրապետականնե՛ր»։

Կարդացեք նաև՝  Ինչ-որ մարդիկ փորձում են դպրոցները ներգրավել քաղաքական պրոցեսների մեջ․ Արայիկ Հարությունյան

Բոմժ են եղել, պիտի վերադառնան իրենց նախկին` բոմժի կարգավիճակին. Նիկոլ Փաշինյանը՝ Սպիտակում

Չփորձի որևէ հաստավիզ թպրտա, պատերով կտամ. Նիկոլ Փաշինյան

Ժողովրդի արյունը խմողը չի կարա թասիբից խոսի. Սուրեն Պապիկյանը` ՀՀԿ-ի մասին

Բանակը թալանած իշխանությունն անվտանգությունից խոսելու ի՞նչ իրավունք ունի. Փաշինյանը` Արցախի խնդրի լուծման մասին 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին