▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանաձորի նախընտրական շտաբիս մոտ 2 հոգի փող առնել-տալու գործողություն են բեմադրել, հետո «դուխով» փախել են. Շարմազանով

 

ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀԿ նախընտրական ցուցակի 6-րդ հորիզոնականը զբաղեցնող Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում է.

 

«Բարի լույս, սիրելի մտահոգ քաղաքացիներ: Առավոտը, իհարկե, բարի է:

Միայն թե քարոզարշավի վերջին օրերին ոմանց տմարդի տեսակը ակտիվանում է: Չեն դիմանում. շարունակում են ճղճիմ սցենարներ բեմադրել:

Ահազանգ եմ ստացել, որ երեկ Վանաձորի իմ նախընտրական շտաբի մոտ երկու հոգի փող առնել-տալու գործողություն են բեմադրել, մեկ ուրիշն էլ դա նկարահանել է: Երբ շտաբից դուրս են եկել, իմանալու, թե ինչ է կատարվում, «դուխով» փախել են:

Հրավիրում եմ իրավապահների եւ բոլոր պատկան մարմինների ուշադրությունը՝ աչալուրջ եւ հետեւողական լինելու նման սադրանքները բացահայտելու հարցում:

Ենթադրում եմ, թե ում կողմից է հրահրվում այս թատրոնը: Պարոնայք, թուլացեք եւ խորը շունչ քաշեք:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին