▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ով է Գևորգը. ում էր ակնարկում Ծառուկյանը

 

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը Երևանում քարոզարշավի մեկնարից առաջ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում տեղի ունեցած բանավեճի ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ իր երկխոսությանը.

 

Ծառուկյան․ «Ո՞վ էր քեզ աջակցում»: 

Մարուքյան․ «Ժողովուրդը» : 

Ծառուկյան․ «Դու Գևորգին ճանաչում ե՞ս , թե չէ, որ քո քարոզարշավն էր կազմակերպում»:

Մարուքյան․ « Ու՞մ, ո՞վ ․․» : 

 Ծառուկյան․ « Պետք է գայիր Ծառուկյանի մոտ, ասեցինք թղթերդ պակաս է իմ մոտ չգաս»: 

Մարուքյան․«Ինձ առաջարկել են գալ Ծառուկյանի մոտ, ես մերժել եմ » 

Ծառուկյան. «Ոչ, մենք ենք քեզ անցկացրել, մի փորձեք դեմագոգիայով զբաղվել»:

Մարուքյանը նշեց, որ 2012 թվականի ընտրությունների ժամանակ տարբեր քաղաքական ուժերից առաջարկներ է ստացել հանդիպել իրենց առաջնորդի հետ, այդ թվում ԲՀԿ–ից ու ՀՀԿ-ից, սակայն, մերժել է ու որևէ ուժի հետ հանդիպում չի ունեցել։

«2012թ. ընտրությունների ժամանակ տարբեր քաղաքական ուժերից մարդիկ գալիս էին, ասում՝ արի գնանք, մեր առաջնորդի հետ հանդիպի, որ քո համար լավ լինի, մի ուժն էլ «Բարգավաճ Հայաստանն» էր, որ էն ժամանակ կոալիցիոն ուժ էր, կոալիցիոն թեկնածուն էլ Վիկտոր Դալլաքյանն էր, ես որևէ ուժի հետ մերժել եմ հանդիպումները։ Գևորգը սպորտսմեն է, ազգանունը՝ Շահինյան: Միասին ենք ծառայել, նա մի քանի անգամ առաջարկել է հանդիպում Ծառուկյանի հետ՝ և ընտրություններից առաջ, և հետո, սակայն, ես մերժել եմ»,– նշեց Մարուքյանը՝ հավելելով, որ Գագիկ Ծառուկյանի հետ առաջին անգամ հանդիպել է ընտրություններից հետո ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատանը կազմակերպված մի հավաքի ժամանակ։ Մարուքյանի խոսքով, իրեն Ծառուկյանի հետ ծանոթացրել է Խաչիկ Գալստյանը,ով այդ ժամանակ ԲՀԿ մամուլի խոսնակն էր:

 

 

 

 

 

 

 

 

 

«Ծառուկյանն ինձ ասաց՝ տեսար ոնց Վիկտոր Դալլաքյանը խայտառակ եղավ, որովհետև իշխանության մեջ մտավ:Ուզում էր ասել՝ հանկարծ դու էլ էդպես չանես: Ես էլ ասացի՝ ես ունեմ կորցնելու մի բան՝ դա մի անունն է, և ես չեմ կարող իմ անունը դնել կասկածի տակ։ Ես մնացի անկախ պատգամավոր, ո՛չ ԲՀԿ մտա, ո՛չ ՀՀԿ մտա, ո՛չ մի ուժ չմտա։ Իսկ ով որ իմ հովանավորներին գիտի, թող ասի, մենք բաց, թափանցիկ գործել ենք, մեր հովանավորը ՀՀ քաղաքացին է»,- հավելեց նա:

 

Նյութի աղբյուրը՝ armdaily.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին