▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

8-րդ դասարանի տղաների միջև վիճաբանություն է տեղի ունեցել. նրանցից մեկը հիվանդանոցում է

Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոցում օրերս միջադեպ է գրանցվել։ 168.am-ի  տեղեկություններով՝ 8-րդ դասարանի տղաների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, նրանցից մեկը հրել, ապա հարվածել է դասարանցու որովայնին, որի արդյունքում վերջինիս փայծաղը պայթել է։ Տուժող երեխան՝ Գևորգ Հակոբյանը, այժմ «Մուրացան» հիվանդանոցում է։

 

 

 

 

 

 

 

Դպրոցի տնօրեն Ժասմենա Արիստակեսյանը հաստատեց տեղեկությունը՝ հաղորդելով, որ երեխայի վիճակը դրական է, նրան արդեն տեղափոխել են պալատ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին