▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գազի սակագինը չի թանկանա

Գազի սակագինը 2019թ. հունվարի մեկից չի թանկանա: Ըանդհակառակը՝ բանակցություններ են ընթանում սակագնի նվազեցման վերաբերյալ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

«Գազի սակագնի շուրջ բանակցություններն այս փուլում դեռևս շարունակվում են: Պայմանավորվածությունը դեռևս ինչ-որ կետի չի հանգել»,-ասաց Գարեգին Բաղրամյանը:

 

 

 

 

 

 

Լրագրողների այն ահրցին, թե տարին ավարտվում է  եւ ռուսական կողմի հետ պայմանագրի ժամկետն ավարտվում, Բաղրամյանն ասաց, որ  պայմանագրերի ժամկետի ավարտը խնդիր չէ, դրանք այնքան կերկարաձգվեն, մինչև բանակցություններն ավարտվեն:

«Պայմանագիրը ավտոմատ երկարաձգվելու է, այնպես չէ, որ հունվարին գազ չենք ունենա»,-հայտնեց Գարեգին Բաղրամյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին