▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծանր բանակցություններից հետո Հայաստան ենք հրավիրել լեգենդար ֆուտբոլային մասնագետի. Արթուր Վանեցյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն Ազատություն TV-ին տված հարցազրույցում անդրադարձել է նաև հայկական ֆուտբոլին վերաբերող մի շարք հարցերի:

«Ես առհասարակ փորձում եմ նախկիններին գնահատականներ չտալ: Այն ինչ եղել է, բոլորը գիտեն, տեսել են: Այսօր, ցավոք, մենք չունենք այն հիմքը, որի վրա կառուցելու ենք հետագա ֆուտբոլային հաջողությունները, որ պետք է լինի:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ցավոք, հասարակության մեջ մի պատկերացում կա, որ ՀՖՖ-ի նախագահի աշխատանքը գնահատում են ազգային հավաքականի արդյունքներով: Ջիբրալթարից կրած պարտությունից հետո ես դարձել էի հասարակության ամենամերժված մարդը: Ինչ ասես ասում էին, գոռում էին: Դրանից հետո հաղթեցինք Մակեդոնիային ու երբ դուրս եկա ստադիոնից, 10 հազար մարդ կանգնած իմ անունն էր վանկարկում:

Իհարկե, հասարակությունն այդպես է գնահատում, բայց հայկական ֆուտբոլի զարգացման մեր տեսլականն այլ է: Այսօր մենք խնդիր ունենք Հայաստանում զարգացնել մանկապատանեկան ու մասսայական ֆուտբոլը: Դրա համար պետք են դաշտեր, գնդակներ, և ամենակարևորը` մարզիչներ:

Այցելել եմ Ցյուրիխ, հանդիպել եմ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ, Դուբլինում հանդիպում եմ ունեցել ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ, ու մենք պայմանավորվածություններ ենք ձեռք բերել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային որոշակի ֆինանսական միջոցներ տրամադրելու վերաբերյալ, որպեսզի կարողանանք կառուցել փոքր դաշտեր: Առաջին 5 տարում ցանկանում ենք Հայաստանում շուրջ 700 փոքր դաշտ կառուցել: 2019 թվականին մենք Վայոց Ձորի մարզում 12 փոքր դաշտ ենք կառուցելու, կառուցելու ենք Եղեգնաձորի մարզադաշտը, ֆուտբոլի դպրոց ենք կառուցելու Մարտունիում, արդեն իսկ սկսել ենք ֆուտբոլի դպրոց կառուցել Սիսիանում, Էջմիածնում:

 

 

 

 

 

 

 

 

 

Ծանր բանակցությունների արդյունքում կարողացել ենք Հայաստան հրավիրել լեգենդար մի մասնագետի, ում անունը հիմա չեմ կարող ասել: Հունվարի 6-ին կասենք նրա անունը: Նա ֆուտբոլային աշխարհում լեգենդար մարդ է, ով համաձայնել է գալ, բնակվել Հայաստանում, մարզել մեր մարզիչներին ու գրել ֆուտբոլի զարգացման ծրագիր:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին