▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի քանի նախարարությունների միավորումից կստեղծվի մեկ նոր նախարարություն. ինչ կառուցվածք է ունենալու նոր կառավարությունը

Կառավարության կառուցվածքում առաջիկայում փոփոխություններ են լինելու: Օպտիմալացվելու է նախարարությունների թիվը: «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ նախնական քննարկումների արդյունքում որոշվել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը դարձնել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն: Այս գերատեսչությունը շարունակելու է ղեկավարել Սուրեն Պապիկյանը:

 

 

Նախնական քննարկվում է նաեւ, որ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից առանձնացվելու է տրանսպորտի ոլորտը եւ ներառվելու է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության մեջ:

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն էլ վերանվանվելու է կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության:

 

 

Նախնական քննարկումների փուլում է նաեւ գյուղատնտեսության նախարարության լուծարումը: Գյուղատնտեսությունը, որպես ճյուղ, կլինի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կառուցվածքում:

Քննարկվում է նաեւ առողջապահության եւ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունների միավորման տարբերակը:

 

 

 

 

 

 

Ի դեպ, կառավարությունում քննարկվում է նաեւ առաջին փոխվարչապետի պոստը կրճատելու հարցը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին