▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել

Հատուկ քննչական ծառայությունը Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան:

 

 

Տեղեկությունը հաստատել են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:

Պաշտպանական կողմը դեկտեմբերի 26-ին Քոչարյանի խափանման միջոց կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել: Այն մակագրվել էր դատավոր Նելլի Բաղդասարյանին, սակայն վերջինս, բավարարելով մեղադրող կողմի եւ քննիչի միջնորդությունը, ինքնաբացարկ էր հայտնել: Չի բացառվում, որ Քոչարյանին գրավով ազատելու եւ նրան եւս երկու ամսով կալանավորելու միջնորդությունը քննվի նույն նիստում:

 

 

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը բռնի կերպով տապալելու համար

Կարդացեք նաև՝ Մարտի 1-ին գլխավոր կազմակերպիչը փորձում է մաքրվել արյունից եւ ինձ մեղավոր նշանակել. Քոչարյանի հայտարարությունը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին