▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տեղեկություն ունեմ, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես»-ն աշխատացնում է Սասուն Միքայելյանի որդին»

ՀՀԿ անդամ, գյուղատնտեսության նախարարի նախկին օգնական Նարեկ Մանթաշյանը հայտարարությամբ է հանդես եկել:

 

 

 

 

 

 

 

 

Նա իր խոսքում նշել է. «Ինֆորմացիա ունեմ, որ Ծաղկաձորի Գոլդեն Փելես հյուրանոցը, որը նվիրատվություն է արվել պետությանը՝ աշխատացնում է Սասուն Միքայելյանի որդին»։

Հիշեցնենք, որ «Գոլդեն Փելիս»-ը պատկանում էր Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը շաբաթներ առաջ լրագրողներին ասել էր, որ «Գոլդեն Փելիս»-ը գրանցվել է օֆշորային ընկերության վրա, որպեսզի թաքցվի դրա իրական սեփականատիրոջ անունը:

Դրանից հետո Ավետիսյանների ընտանիքը որոշել էր հյուրանոցը նվիրաբերել պետությանը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին