▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամենաշատ ձայն ստացածը Վարազդատ Կարապետյանն է. Նրա` ծափերով ընդհատվող ելույթը

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվել է  Վարազդատ Կարապետյան. 127 կողմ, 2 դեմ ձայներ:

 

 

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ Վարազդատ Կարապետյանը և  Նաիրա Զոհրաբյանը ամենաշատ ձայներ հավաքած պատգամավորներն են՝ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններում:

Նշենք նաև, որ Վարազդատ Կարապետյանը խորհրդարանում ունեցած երեկվա իր ելույթներում համացանցում  հավաքել է համակիրների մեծ բանակ:

Ներկայացնում ենք Վարազդատ Կարապետյանի ելույթներչը, իսկ  ստորև կարող եք ծանոթանալ Ազգային Ժողովի մշտական՝ թվով 11 հանձնաժողովների նախագահներին, որոնց խորհրդարանն ընտրեց այսօր:


Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Նարեկ Զեյնալյանը:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Ռուբեն Ռուբինյանը:

 

 

 

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Մխիթար Հայրապետյանը:

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Արման Եղոյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Նաիրա Զոհրաբյանը:

 

 

 

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Անդրանիկ Քոչարյանը:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Վլադիմիր Վարդանյանը:

Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Միքայել Մելքումյանը:

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Վարազդատ Կարապետյանը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Բաբկեն Թունյանը:

ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Մանե Թանդիլյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին