▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գողություններ մեքենաներից Երեւանում. բերման է ենթարկվել մեկ անձ

 

Վերջին մեկ ամսվա ընթացքում մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում` փողոցում, բակում կայանած մեքենաներից գողություններ էին կատարվում: Տուժողներից ոմանք ոստիկանություն էին դիմել, ոմանք` ոչ: Իրավապահները համապատասխան միջոցառումներ էին ձեռնարկում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նման դեպքեր էլի էին եղել, բայց այս անգամ գործելու եղանակը նույնն էր: Թիրախը հիմանակնում «Մերսեդես» մակնիշի մեքենաներն էին: Հանցամիտը կողային հայելիներից ու այլ պահեստամասերից զատ, հափշտակում էր հատկապես մեքենաների էլեկտրական կարգավորիչները, որոնք բավական թանկ են, պահանջարկն էլ` մեծ: 
Նման օրինազանցները սովորաբար բռնվում են գիշերային շրջագայությունների ժամանակ: Սակայն այս անգամ գողությունները բացահայտվեցին օպերատիվ ճանապարհով: 
Հունվարի 17-ին, ժամը 07:30-ի սահմաններում, ոստիկանության ՔՀԳՎ 2-րդ վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Հալաբյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման ենթարկեցին Անտառային փողոցի բնակիչ Արա Մկրտչյանին:

 

 

 

 

 

 

Նա հայտնել է, որ հունվարի 17-ին, ժամը 4-ից 6-ն ընկած ժամանակահատվածում, Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում «Մերսեդես» մակնիշի մեքենայից գողացել է շարժիչի համակարգիչ (կամուտատոր), իսկ հունվարին Երևանի տարբեր վարչական տարածքներում կատարել նմանատիպ այլ գողություններ: 
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արա Մկրտչյանը հունվարի 17-ի գիշերը գողացել է Գոգոլի փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Մերսեդես»-ի հոսանքի կարգավորիչը: 
Տուժողից ընդունվել է հաղորդում:

 

 

 

 

 

 

 

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու և տուժած մյուս անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ: 
Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին