▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմավիրի հացի գործարանում գողության պահին կինը սրտի կաթված է ստացել, ընկել և մահացել

Հունվարի 11-ին՝ ժամը 17:30 սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ է ստացվել, հայտնում էին, որ հացի գործարանում գողություն է կատարվել, պահակին խփել են: Խոսքը Արմավիրի չգործող, նախկին հացի գործարանի մասին էր, և օպերատիվ խումբը դեպքի վայր է շտապել:

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ արտադրամասերից մեկում իրավապահները հայտնաբերել են պահակի` Գեղեցիկ Գաբրիելյանի դին, տպավորությունն այնպիսին էր, ասես, նրան հրել էին, կամ ինքն էր արտադրամասի աստիճանահարթակից ընկել: Վնասված է եղել գլուխը, աջ ձեռքին քերծվածքներ են եղել: Աղջիկն է նրան գտել այդ վիճակում: Առարկաներ, հետքեր, գործի համար նշանակություն ունեցող այլ ապացույցներ հայտնաբերելու, նաև դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ոստիկաններն արտադրամասի տարածքում համապատասխան ուսումնասիրություններ են արել: Դիակն ուղարկվել է փորձաքննության: Դեպքի վայրում հայտնաբերվել է դանակ, կտրված պղնձե մալուխներ, որոնք չէին հասցրել հափշտակել: Զարմանալիորեն` տարածքում տուժողի ու նրա աղջկա ոտնահետքերից բացի, այլ ոտնահետքեր չեն նկատվել: Արտադրամասի դուռը վնասված չէր: Նրանք նշված տարածք մտնելու իրավունք չունեին: Դուռը մշտապես կողպված էր: Ավելի ուշ ստացվել է նաև դատաբժշկի նախնական եզրակացությունը, համաձայն որի` Գաբրիելյանը մահացել էր ոչ թե ինչ-որ մեկի խփելու հետևանքով, այլ սրտի կաթվածից: Հետագա միջոցառումներով քրեական հետախույզները պարզել են, որ նշված գործարանի պահակ Գեղեցիկ Գաբրիելյանը դստեր` Հրածին Գաբրիելյանի հետ, գողություն կատարելու նպատակով մտել են գործարանի արտադրամաս, որտեղ Գեղեցիկ Գաբրիելյանը սրտի կանգ ունենալու հետևանքով մոտ 5 մետր բարձրությունից ընկել և մահացել է:

 

Պահակը որոշել էր իրեն վստահված տարածքից գողություն անել ու մահացել էր այն արտադրամասում, որտեղ մտնելու իրավունք չուներ: Այս փաստը կոծկելու համար էր Հրածին Գաբրիելյանը հորինել գողերի գործարան մտնելու ու մորը խփելու պատմությունը: Կատարվածի հանգամանքները լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են: Փաստի առթիվ Արմավիրի քննչական վարչությունում նախապատրաստվում Դեպքի մասին մանրամասներ է պատմում ՔՀԲ պետ Համլետ Վասիլյանը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին