▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք...հայերեն վանկարկումներ Ստամբուլում

Ստամբուլում այսօր հարգել են Հրանտ Դինքի հիշատակը...12 տարի առաջ հենց այս օրը՝  2007 թ-ի հունվարի 19-ին, Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակոս»-ի խմբագրատան առաջ թուրք անչափահաս դավադրի ձեռքով սպանվեց «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը:

 

 

 

 

 

 

 

 

 

Թեպետ Դինքի սպանության բացահայտմանն ուղղված ավելի քան մեկ տասնամյակ շարունակվող դատական գործընթացը դեռևս շոշափելի արդյունքներ չի տվել սպանության մեղավորներին հայտնաբերելու և պատժելու տեսանկյունից, սակայն Դինքի գաղափարակիցները մշտապես հայտարում են, որ հետամուտ են լինելու արդարության հաստատմանը:

Տեսանյութը՝ պոլսահայ երգչուհի Սիպիլի ֆեյսբուքյան էջից:

Նշենք, որ Թուրքիայի Մեջլիսի հայ  պատգամավոր Կարո Փայլանն էլ լուսանկար է հրապարակել իր էջում ու գրել՝ Չենք հրաժարվի, ախպարիկ...

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին