▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Աշոտյանն անդրադարձել է դեսպանի գրառմանը. ի՞նչ է իրականում տեղի ունեցել

Միացյալ Թագավորության կողմից ԵՄ– Հայաստան համաձայնագրի վավերացումը տեղի է ունեցել դեռևս անցյալ տարի: Արձագանքելով լրատվամիջոցներում հայտնված լուրերին` ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

 

 

 

 

 

 

 

 

«Լրատվամիջոցները, հղում անելով Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի թվիթերյան գրառմանը, հայտնում եմ, որ Մեծ Բրիտանիան վավերացրել է Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը:

Ձեր ուշադրույթյունն եմ հրավիրում այն հանգամանքին, որ իրականում Միացյալ Թաագավորության կողմից համաձայնագրի վավերացումը տեղի ունեցել դեռևս անցյալ տարի:

Միացյալ Թագավորության Լորդերի պալատը այն վավերացրել է 2018 թվականի հուլիսի 18-ին, իսկ Համայնքների պալատը՝ նույն թավականի հուլիսի 11-ին:

 

 

Դեսպանի գրառումը իրականում վերաբերում է վավերացման հաստատմանը (Delighted to confirm UK ratification of EU Armenia Comprehensive and Enhanced Partnership Agreement ), ինչը նշանակում է, որ անցյալ տարի տեղի ունեցած վավերացումը պաշտոնապես գրանցվել է Բրյուսելում Եվրոպական խորհրդի կողմից, և սա նոր վավերացում չէ»,– գրել է Աշոտյանը։ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին