▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուր-շնչառական վարակներով հիվանդ երեխաների թիվը հիվանդանոցներում ստաբիլ անկում է ապրում. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով տեղեկատվություն է տրամադրել սուր-շնչառական հիվանդությունների վերաբերյալ: Նա նշել է, որ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները իրավիճակը կայունացնելու համար.

 

 

«Իրավիճակն արտառոց չէ, քան կարող էր լինել որևէ այլ ձմեռ: Մենք 617 դիմում ենք ունեցել, որից 402-ը սուր շնչառական վարակներով, մարդիկ գնացել են պոլիկլինիկա, ոչ թե հիվանդանոց: Հիվանդանոցներում երեխաների թիվը անկում է ապրում, գնում ենք դեպի դրական վիճակ: Մենք ինֆորմացիա ենք ունենում օրական 2 անգամ: Վերակենդանացման բաժանմունքներում հոսպիտալացված երեխաների թվի անկում ունենք: Ընդհանուր երեխաների թիվը հիվանդանոցներում ստաբիլ անկում է ապրում. այժմ կա 674 երեխա»:

 

 

 

 

 

Նախարարը նշել է, որ մեծահասակների դեպքում շատ է թոքաբորբը, սակայն, ընդհանուր առմամբ, կրկին անկում կա: Նրա խոսքով՝ շտապօգնության կանչերի մասով կանչերի թիվը ևս քիչ է եղել:

Արսեն Թորոսյանը նշել է, որ անցած երկուշաբթի պոլիկլինիկա է այցելել 2065 հոգի, իսկ այսօր՝ 1748:

«Մենք ոչ միայն հետևում ենք թվերին, այլև այցելում ենք հիվանդանոցներ, և դպրոցներում աշխատում է «ֆիլտրը». այսօր հանրապետությունում 682 երեխա ուղարկվել է տուն, որպեսզի ավելի առողջներին չվարակեն:

Երբ ես ասում եմ 2,5 տոկոս բացակայություն կա, խոսքը հիվանդ երեխաների մասին է: Մենք շատ լավ հասկանում ենք դպրոց և մանկապարտեզ փակելու պահը, ու երբեք չենք վարանի դա անել, բայց հիմա դրա կարիքը չկա»,- եզրափակել է նախարարը:

Կարդացեք նաև՝ Դեմքդ ծանոթ ա...Բժիշկը` հիվանդանոց անակնկալ այց կատարած նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին