▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրան Ավինյանը ներկայացրել է նորանշանակ նախարար Զարուհի Բաթոյանին

Հունվարի 21-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Զարուհի Բաթոյանին:

 

 

Փոխվարչապետը նշել է, որ 2018 թ. դեկտեմբերի 9-ին կայացած ընտրությունները և նրա արդյունքները խոսում են այն մասին, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրենց հավանությունն են տվել «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջարկված ծրագրին, որը ենթադրում է ներառականություն իր լայն իմաստով:

«Ես կարևորում եմ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դերը համընդհանուր ներառականության համատեքստում: Մեր երկրի պետական կառավարման համակարգի համար, համոզված եմ, նոր հնարավորություններ են բացվել: Անհրաժեշտ է թարմացնել համակարգը և հիմնովին վերանայել այն, ինչը մենք ունենք», - ընդգծել է պարոն Ավինյանը:

Նորանշանակ նախարար Զարուհի Բաթոյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին չափազանց կարևոր ոլորտի համակարգումն իրեն վստահելու համար և նշել, որ այն նպատակն ու առաքելությունը, որոնցով առաջնորդվում են իրենք, թույլ են տալիս չվախենալ խոչընդոտներից։

 

 

 

 

 

 

 

 

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ամենամոտն է կանգնած քաղաքացիներին և ամենամեծ թվով քաղաքացիների հետ գործ ունի:

Ես կարծում եմ, որ մենք այսուհետ ոչ միայն պետք է շարունակենք քաղաքացիների կյանքի որակի բարելավումը, այլև պետք է մեծացնենք նրանց հետ համագործակցությունը: Մենք ավելի շուտ պետք է լինենք նրանց կողքին՝ կանխարգելելու այն դժվարությունները, որոնց հանդիպում են կյանքում», - ասել է նորանշանակ նախարարը:

 

 

Նախարար Զարուհի Բաթոյանն ընդգծել է նաև նախարարության դերը միջգերատեսչական համագործակցության գործընթացում և հավելել, որ միայն համատեղ ուժերի միջոցով է հնարավոր քաղաքացիներին մատուցել առավել որակյալ ծառայություններ, որոնք հիմնված կլինեն մարդու իրավունքների և հնարավորությունների հավասարության սկզբունքների վրա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին