▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անակնկալ այցելել եմ Վահան Թեքեյանի անվան դպրոց, տնօրենը կստանա նկատողություն. Արայիկ Հարությունյան

 

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն անակնկալ այցելել է Վահան Թեքեյանի անվան դպրոց և տնօրենին նկատողություն է տվել: Այս մասին մենք տեղեկանում ենք նախարարի ֆեյսբուքյան էջից:

«Այսօր անակնկալ այցելել եմ Վահան Թեքեյանի անվան թիվ 92 դպրոց: Այցի արդյունքում տնօրենը կստանա նկատողություն՝ առաջին դասարանցիներին մի քանի քառակուսի մետր տարածքում տեղավորելու և նորմերը չպահպանելու համար:

Նկատողության ծանրությունը կախված կլինի տնօրենի զեկուցագրից և հետագա ուսումնասիրությունների արդյունքներից»,- գրել է Արայիկ Հարությունյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին