▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բացահայտվել է նաև Varks.am-ի Արաբկիրի մասնաճյուղում կատարված ավազակությունը

Հունվարի 21-ի առավոտյան ավազակային հարձակում էր կատարվել Արաբկիրում։ Դիմակավորված անհայտ անձը մտել էր Կոմիտասի պողոտայում գտնվող վարկային կազմակերպության մասնաճյուղ և դանակի սպառնալիքով հափշտակել 1.000.000 դրամ։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Արաբկիրի բաժինների ծառայողները, ձեռնարկելով համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ժամերի ընթացքում պարզել են հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը և հայտնաբերել նրան։

 

 

 

 

 

 

 

 

Դեպքի հաջորդ օրը՝ հունվարի 22-ին, մայրաքաղաքում հայտնաբերեցին ու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 25-ամյա Սամուել Ֆարմանյանին։ Նա ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։ 

Կատարվածի մանրամասները պարզվում են։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 21-ին, Երեւանի Աբովյան փողոցում ոստիկանները հայտնաբերել են նաև  Ադամ Բաղդասարյանին ու կասկածանքով բերման ենթարկել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

29-ամյա Բաղդասարյանը հունվարի 5-ին կողոպուտ էր կատարել Հալաբյան փողոցում գտնվող նույն վարկային կազմակերպությունում՝ հափշտակելով մոտ՝ 1.500.000 դրամ, իսկ հունվարի 14-ին կողոպուտ է կատարել դարձյալ նույն վարկային կազմակերպության Դավիթաշենում գտնվող մասնաճյուղում՝ այս դեպքում հափշտակելով մոտ 1.800.000 դրամ։

Կարդացեք նաև՝ Varks.am-ի մասնաճյուղերից կատարված կողոպուտները բացահայտվել են. ձերբակալվել է 29-ամյա երիտասարդ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին