▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինչև հունվարի 31-ը դուրս բերել աջ ղեկով մեքենաները «Բագրատաշենի» անցակետից. ԱԱԾ

ԱԱԾ-ն կոչ է անում աջ ղեկով մեքենաների տերերին մինչեւ հունվարի 31-ը դուրս բերել իրենց մեքենաները ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն»  անցակետի տարածքից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կոչում ասվում է.

«Հարգելի քաղաքացիներ

ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն»  անցման կետում կայանված տրանսպորտային միջոցները  (հիմնականում աջ ղեկ) խոչընդոտում են մաքսակետի բնականոն գործունեությունը, ստեղծում ավելորդ դժվարություններ:

Կոչ ենք անում տրանսպորտային միջոցների սեփականատերերին 7-օրյա ժամկետում՝ մինչև հունվարի 31-ը, անցման կետի տարածքից դուրս բերել դրանք՝ այլապես կենթարկվեն վարչական պատասխանատվության:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին