▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք անձանց ներման խնդրագրերը

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ ի պատասխան լրատվամիջոցների հարցումների հայտնում են. ՀՀ նախագահի աշխատակազմը ստացել է մի շարք անձանց ներման խնդրագրերի վերաբերյալ վարչապետի առաջարկությունը և առանց առարկությունների ստորագրել համապատասխան հրամանագիրը:

 

 

 

 

 

 

 

 

 

«Ներման խնդրագրերի մասին Հանրապետության նախագահի կողմից ստորագրված հրամանագիրը օրենքով սահմանված կարգով և ժամկետում ուղարկվել է համապատասխան լիազոր մարմին՝ Արդարադատության նախարարություն»,-հայտնում են նախագահի աշխատակազմից:

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք,  որ 1996թ. հուլիսին բժշկական համալսարանի 19-ամյա ուսանող Իոսիֆ Աղաջանովի սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի ներման խնդրագրի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր դիրքորոշումը ներկայացրել է Հայաստանի նախագահին:

Հիշեցնենք նաև՝ 1996 թվականին սպանված 19-ամյա Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ Երևանի պետական բժշկական համալսարանի բիոքիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովն ավելի վաղ դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով տասը րոպե ժամանակ գտնել իրեն անձամբ լսելու համար։

Կարդացեք նաև՝ «Մարդ ենք սպանել». Մհեր Ենոքյանի հարցաքննությունն ու Իոսիֆ Աղաջանովի դիակի հայտնաբերումը (18+). Զգուշացում՝ առկա են դաժան կադրեր

Եթե Մհեր Ենոքյանն անմեղ է, այդ դեպքում վարչապետը և նախագահը ի՞նչը պետք է ներեն՝ անմեղությո՞ւնը. Ելենա Աղաջանովա

10․000 դոլար Զարուհի Մեջլումյանին՝ Մհեր Ենոքյանի գործը վերաբացելու համար. Թեժ քննարկում համացանցում

«Ես շնորհակալ եմ Աստծուց, որ ինձ պարգև տվեց Զարուհու անմնացորդ ՍԵՐԸ». ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյան

Ելենա Աղաջանովան սպառնալիքներով լի նամակներ է ստանում. նա կդիմի ոստիկանություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին