▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գրեթե կրկնակի ավելացել են բնակարանային գողությունները. Գլխավոր դատախազը խորհրդակցություն է անցկացրել


ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Երևան քաղաքի դատախազությունում խորհրդակցություն է անցկացրել՝ ամփոփելու 2018թ. Երևան քաղաքի դատախազության և Երևանի վարչական շրջանների դատախազությունների գործունեության արդյունքներն ու խնդիրները: 

Նախորդ տարվա համար մտահոգիչ աճ է արձանագրվել մայրաքաղաքում բնակարանային գողության դեպքերի մասով: Արձանագրվել է 801 նմանատիպ դեպք՝ նախորդ տարվա 441-ի դիմաց, աճը կազմել է 81.6%: Դրան զուգահեռ շարունակվում է տարեցտարի նկատվող բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշների նվազման միտումը՝ 2018թ. կազմերով ընդամենը 9.5 տոկոս:

Երևան քաղաքի դատախազությունում կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ բնակարանային գողությունների զգալի մասը կատարվում են հիմնականում ազատ մուտքեր ունեցող, ելումուտը սահմանափակող, կոդավորված փականներով դռներ չունեցող բազմաբնակարան շենքերից: Խորհրդակցության ժամանակ արձանագրվել է, որ պատշաճ որակով չեն իրականացվում նաև բնակարանային գողությունների վերաբերյալ քրեական գործերի քննությունները:

 

 

 

 

 

 

 

 

 

Հատկապես մայրաքաղաքում այս հանցատեսակի դեմ մղվող պայքարը գնահատելով խիստ անբավարար՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել է «քարտեզագրել» բնակարանային գողությունների համար մայրաքաղաքի ամենառիսկային գոտիները, հսկողության տակ առնել հանցագործների՝ այդ հատվածներ ելումուտի այլընտրանքային բոլոր երթուղիները և վարչական շրջանների, համատիրությունների գործուն մասնակցությամբ գործնական միջոցներ ձեռնարկել բազմաբնակարան շենքերն անվտանգությունն ապահովող սարքերով կահավորելու ուղղությամբ: 

 

 

 

 

 

 

 

 

 

Մանրամասները՝ տեսանյութում, որը ներկայացրել է Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին