▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կալանավորվել է Տավուշի մարզպետարանի Դիլիջանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության պետը

Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչը փետրվարի 8-ին միջնորդություն է ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի 51-ամյա Սամվել Դավթյանի նկատմամբ:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, Ս. Դավթյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ 312 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Դատավոր Սամվել Մարդանյանը դռնփակ դատական նիստ անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և Ս. Դավթյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել երկամսյա կալանքը:

 

 

 

 

 

Կայքի տեղեկություններով Ս. Դավթյանը աշխատում է Տավուշի մարզպետարանի Դիլիջանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության պետ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին