▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

«Աննա՞, էդքան անհետաքրքի՞ր ա...աչքը կպել ա». Նիկոլ Փաշինյանը «լայվի» ժամանակ դիմեց կնոջը

Մրգի խանութ, վարսավիրանոց եմ բացել ու լավ տակ եմ տվել. Աշոտ Հակոբյանը` դժվարությունների մասին

Ինչպե՞ս փոքրիկ Արփին, Փաշինյանի «լայվի» ժամանակ մտավ սենյակ ու հարցրեց՝ Պաաապ, Աշոտը երբ ա՞ գալու

Ստեղծվում է 300 հոգանոց Պատանեկան սիմֆոնիկ նվագախումբ. Մանսուրյանը հատուկ երաժշտություն է գրել՝ նվիրված Երեւանին

Ֆուտբոլի զարգացման համար արվում են լրջագույն քայլեր, հրավիրել ենք աշխարհահռչակ մի մարդու. Զոհրապ Եգանյան



2019-02-12 14:17:36

 

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

 

 

 

 

 

 

 

 

«Հայկական ֆուտբոլի զարգացման համար արվում են լրջագույն քայլեր, որոնց մասին խոսելու առիթներ դեռևս շատ կունենանք, խոսքս ոչ միայն ֆուտբոլի մասսայականացմանն ուղղված գործուն քայլեր են՝ նոր մարզադաշտեր, գործող ու ձևավորվող թիմերին տեխնիկական և այլ բնույթի աջակցություններ, կամ կանանց ֆուտբոլի զարգացում, այլ նաև այն մասին է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան երկարատև բանակցություններից հետո կարողացել է Հայաստան հրավիրել աշխարհահռչակ մի մարդու՝ իսպանացի Խինես Մելենդեսին:

Այս մարդը ստանձնել է մեր ֆուտբոլային համակարգը վերափոխողի, եթե կուզեք՝ նոր համակարգ կառուցողի դժվար ու շատ պատասխանատու գործը, լեգենդար այս մարդը ջանասիրաբար աշխատում է մեր ֆուտբոլի վաղվա օրվա համար, փոխել ու փոխում է շատ բաներ, դրանք կներկայացվեն տարբեր ձևաչափերով ու հասանելի կդարձնենք հանրությանը: 

Մելենդեսն այն մարդն է, ով Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականներում մարզել է այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Չավի Էռնանդեսը, Անդրես Ինիեստան, Իկեր Կասիլյասը, Դավիդ Վիլյան, Սեսկ Ֆաբրեգասը, Խուան Մատան, Ժեռար Պիկեն, Իսկոն, Դավիթ դե Խեան և այլոք: Նրա գլխավորությամբ Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականներ հասել են բացառիկ հաջողությունների` միքանի անգամ իր թիմերի հետ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն (Մ-17, Մ-19), 2011թ.–ից մինչ Հայաստան տեղափոխվելը զբաղեցրել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի և Իսպանիայի մանկապատանեկան ֆուտբոլի համակարգողի պաշտոնը: Ուզում եմ ասել՝ ամեն ինչ արվում է՝ հայկական ֆուտբոլի վաղվա օրվա համար»:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.