▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վլադիմիր Պուտինի հրավերով Գագիկ Ծառուկյանը մեկնելու է Սոչի

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը փետրվարի 13-ից 15-ը Սոչիում մասնակցելու է Ռուսական ներդրումային համաժողովի աշխատանքներին:


 

 

 

 

 

 

 

 

 

 

Համաժողովը հեղինակավոր հարթակ է, որը նպաստում է ազգային տնտեսությունների կայուն աճին, տարածաշրջանում ներդրումային ներուժի իրացմանը, փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը եւ ռուսական ընկերությունների եւ օտարերկրյա գործընկերների միջեւ գործարար կապերի ամրապնդմանը:


 

 

 

 

 

 

 

 

Համաժողովն այս տարի անցկացվում է «Ազգային ծրագրեր. Ռազմավարությունից մինչեւ գործողություն» խորագրի ներքո:Համաժողովի կազմակերպիչները լիահույս են, որ այն նպաստելու է տարբեր երկրների միջև փոխշահավետ գործարար եւ հումանիտար կապերի ընդլայնմանը, հնարավորություն է տալու քննարկել Ռուսաստանի ներդրումային հնարավորությունների բարեհաջող իրականացման, մրցունակ բիզնես միջավայրի ստեղծման, կոնկրետ ոլորտների, ընկերությունների եւ նախագծերի համար արդյունավետ լուծումներ գտնելու հետ կապված հիմնախնդիրները: Գագիկ Ծառուկյանը Սոչի է մեկնելու վաղը՝ փետրվարի 13-ին: 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին