▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Երևանում. Վահագն Չախալյանը կասկածվում է ՍՊԸ-ի փոխտնօրենին ծեծի ենթարկելու մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 19-ին, Երևանում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով։

 

 

 

 

 

 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օը, ժամը 12։30-ի սահմաններում Դավիթաշեն 4-րդ թաղամասում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 45-ամյա Գուրգեն Մելքոնյանի և մեկ այլ քաղաքացու միջև, ինչի հետևանքով Գ. Մելքոնյանը մարմնական վնասվածքներ է ստացել։

Ոստիկանները պարզել են, որ Գ. Մելքոնյանի հետ վիճաբանել և նրան մարմնական վնասվածքներ է պատճառել Վահագն Չախալյանը։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Վ. Չախալյանին հայտնաբերելու ուղղությամբ:

 

 

 

 

 

 

 

 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Մելքոնյանն աշխատում է «Եռանավ» ՍՊԸ-ում՝ որպես փոխտնօրեն, ով զբաղվում է էլիտար շենքեր կառուցելով, իսկ Վ. Չախալյանը հանրությանը հայտնի «Կամք» նախաձեռնության համակարգողն է։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին