Մեզ որևէ բան չի կաշկանդում ցանկացած անձի նկատմամբ իրականանցել համապատասխան ստուգումներ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրուցյում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիների հետ կապված ստուգումներ իրականացվի։
«Եթե կլինեն փաստեր, որոնք կվկայեն այս կամ այն անձի արարքներում հանցակազմի մասին, մեզ ոչինչ չի կաշկանդում»,-ասաց Վանեցյանը:
Նրա խոսքով՝ ԱԱԾ-ն աշխատում է տարբեր ուղղություններով և եթե լինեն փաստեր՝ իրենք կհրապարակեն: