▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ-ում գիտեն, թե որտեղ է գտնվում Լևոն Սարգսյանը. Արթուր Վանեցյան

 

Այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ լրագրողները ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հարցրել են՝ արդյո՞ք ինքը տեղեկություն ունի այն մասին, թե մի քանի աղմկահարույց քրեական գործերով հետախուզման մեջ գտնվող մեղադրյալները՝ Արա Մինասյանը, Արամ Հարությունյանը, Լևոն Սարգսյանը սահմանային անցակետերը հատե՞լ են, թե՞ ոչ, Վանեցյանը պատասխանել է.

 

 

 

 

 

 

 

 

 

«Արամ Հարությունյանը Հայաստանի պետական սահմանը օրինական ճանապարհով չի հատել, իսկԱրա Մինասյանը և Լևոն Սարգսյանն օրինական ճանապարհով հատել են ՀՀ պետական սահմանը: Այն ժամանակ իրենց նկատմամբ որևէ խափանման միջոց կիրառված չի եղել և ես, որպես ԱԱԾ ղեկավար, որն ի պաշտոնե պատասխանատու է նաև սահմանագետների աշխատանքների հետ կապված, որևէ լիազորություն չունեի քաղաքացու ազատ տեղաշարժվելու սահմանդրական իրավունքը խոչընդոտելու»,- նշել է Արթուր Վանեցյանը:

Վերջինս տեղեկացրել է, որ ԱԱԾ-ում գիտեն, թե որտեղ է այժմ գտնվում Լևոն Սարգսյանը, բայց նրան Հայաստան վերադարձնելն այնքան էլ հեշտ չէ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Արաբական երկրից մեկում է գտնվում։ Գիտենք` մարդը ապրում է այսինչ երկրում, այսինչ հասցեում»:

 

Կարդացեք նաև՝ Մեզ որևէ բան չի կաշկանդում ցանկացած անձի նկատմամբ իրականացնել ստուգումներ. Վանեցյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին