▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օլիգարխներն իրենց համար էգ գայլի հեշտոցից կարված դրամապանակներ են պատվիրել

Եթե նույնիսկ հավատանք, որ ՀՀ-ում  օլիգարխիան վերացել է, հստակ պետք է գիտակցենք, որ օլիգարխական «կայֆերը» Հայաստանում  հնարավոր չի արմատախիլ անել, ինչն էլ գալիս է ի չիք դարձնելու այս նախադասության առաջին հատվածը: 

Պարզվում է, որ հայ օլիգարխներն աչքին են ընկնում են ոչ միայն իրենց կենսակերպով, խոսքով ու ոճով, այլ նաև՝ սնահավատությամբ: 

Օլիգարխների սովորույթների  ու տարատեսակ զբաղմունքների մասին հայտնի պատմություններին վերջերս ավելացել է ևս մեկը, որի հավաստիությունը Asekose.am-ի  աղբյուրը վստահորեն է հաստատում: 

Եվ այսպես,  հայ օլիգարխիայի ամենավառ երկու ներկայացուցիչներին  հայտնի է  դարձել ինչ-որ աֆրիկյան ազգի  «շամանական» մի պատում, ըստ որի էգ գայլի հեշտոցը հաջողություններ է բերում անձնական և գործնական կյանքում: 

 

 

 

 

 

 

Ժամանակին դրանցից զանազան թալիսմաններ էին պատրաստում ու վաճառում շատ թանկ գներով՝ երկու–երեք հազար դոլարից սկսած, բայց  բնապահպանների ահազանգերից հետո դրանք նույնիսկ սև շուկայից վերացան: 

Օլիգարխների հնարավորությունները, սակայն, այլ են ու նաև նրանց ֆանտազիան է ուրիշ. հայկական օլիգարխիայի ամենավառ երկու ներկայացուցիչների համար էգ գայլի հեշտոցից դրամապանակ են կարել տվել ու նրանք հիմա այն կրում են իրենց ծոցագրպաններում՝ սրտին մոտ` առանց խղճի զգացողության, թե քանի գայլ է սպանվել իրենց «կայֆ»-ի ու քմահաճույքի համար:

Կգործի՞ «կախարդանքը»,թե՞ ոչ ՝ պարզ կլինի օլիգարխների հայտարարագրերից ու հարկային մուծումներից, եթե , իհարկե, էգ գայլի հեշտոցը  չի ազդում նաև հարկային բեռի թեթևացման վրա: 

 

Ա.Մաթևոսյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին