▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարգիս Հացպանյանի հայտնի լուսանկարը՝ Ադրբեջանի գեղարվեստի ակադեմիայի ցուցահանդեսում

Փետրվարի 26-ին Բեռլինում անցկացված Ադրբեջանի գեղարվեստի ակադեմիայի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսում տեղ է գտել նաև Սարգիս Հացպանյանի հայտնի լուսանկարը:

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը: Ադրբեջանական «Haqqin.az» լրատվական կայքը ներկայացրել է Խոջալուի դեպքերի 27-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսում ընդգրկված աշխատանքների լուսանկարները: Հրապարակումից պարզ է դարձել, որ ցուցահանդեսում ներառված է եղել Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանի և ադրբեջանցի տատիկի հայտնի լուսանկարի գեղարվեստական վերարտադրությունը: Ադրբեջանցի  ուսանողի նկարած գեղանկարը վերնագրվել է «Հույս»:

Ուշագրավ է, որ ադրբեջանական կայքի տեղեկացմամբ,  Բեռլինում ներկայացվել են այն աշխատանքները, որոնք ընտրվել են Ադրբեջանի գեղարվեստի ակադեմիայում անցկացված մրցույթի արդյունքում:

Հիշեցնենք, որ Սարգիս Հացպանյանի հայտնի լուսանկարն արվել է 1993-ի ապրիլին, Քարվաճառի ազատագրման օրերին, երբ ադրբեջանական գյուղի տղամարդիկ անօգնական և անպաշտպան թողնելով իրենց կանանց, երեխաներին, մայրերին, փախել էին: Ադրբեջանական կողմը բազմիցս փորձել է յուրացնել լուսանկարը՝ դրա շուրջ հորինելով կեղծ պատմություններ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին