▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատ Միրզոյանի լուրջ գրառման հումորային ակնարկը

 

«Թատըռական հռապառակը չգիտեմ, բայց Ազատության հրապարակը հանրությանն է։ Հայկ Մարության, Վիկտոր Մնացականյան, կեցցեք, շնորհակալություն։

Հ.Գ. Հարցեր են մնում, իհարկե, այն մասին, թե համապատասխան տնտեսվարող սուբյեկտները ինչպե՞ս են հաջողացրել ծիծաղելի էժան գներով վարձակալել այդ գերթանկարժեք տարածքները, քանի՞ աշխատող են ունեցել իրականում, ինչպե՞ս են շարունակել աշխատել պայմանագրի լուծումից հետո և այլն։ Հուսամ այս հարցերը չեն վրիպի պատկան մարմինների ուշադրությունից»,- գրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում։

Ի դեպ, ֆեյսբուքյան օգտատերերից ոմանք  գրառման առաջին երկու բառը կարդալիս ընկալել էին, թե ԱԺ նախագահը տառասխալ է թույլ տվել: 

Սակայն հասկանալի է, որ այդպիսով Արարատ Միրզոյանը հիշեցնում է Ռոբերտ Քոչարյանի խոսքերը,որը իր հարցազրույցներից մեկում հենց այդպես էր արտասանում օպերայամերձ հրապարակի անունը:  

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին