▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանվել Գրիգորյանի կալանքը ևս երկարաձգվեց

Դատարանը բավարարել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու՝ Հատուկ քննչական ծառայության  միջնորդությունը:

 

 

 

 

 

 

 

 

Գեներալ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: 

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր ևս  բավարարել է ՀՔԾ միջնորդությունը՝ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը  2 ամսով երկարացնելու վերաբերյալ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին