▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բացումը՝ Ստեփանակերտում, փակումը՝ Երևանում. Իշխան Զաքարյանը՝ համահայկական խաղերի մասին

 

 

 

Մարտի 19-ին կառավարությում տեղի է ունեցել Համահայկական ամառային յոթերորդ խաղերի կազմկոմիտեի նիստ՝ փոխվարչապետ, համահայկական ամառային յոթերորդ խաղերի կազմկոմիտեի նախագահ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ:

Նիստի ընթացքում Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը մանրամասներ է ներկայացրել խաղերի կազմակերպման ու անցկացման վերաբերյալ:

«Համահայկական ամառային յոթերորդ խաղերն անցկացվելու են օգոստոսի 5-17-ը: Այս անգամ Համահայկական խաղերը անցկացվելու են երկու փուլով: Առաջինը՝ բացման հանդիսավոր արարողությունը և մրցումային 3 օրերը, տեղի կունենան Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում:

 

 

 

 

 

 

 

 

 

Երկրորդ փուլը՝ մրցումային հաջորդ օրերը և փակման հանդիսավոր արարողությունը, կանցկացվեն Երևանում: Այս տարի լրանալու է խաղերի անցկացման քսանամյակը, և ակնկալվում է մարզիկների աննախադեպ մասնակցություն, ինչի մասին է վկայում նախնական հայտերի մեծ քանակը»:

Կազմկոմիտեի անդամները քննարկել են խաղերի կազմակերպման հետ կապված տարաբնույթ հարցեր և հստակեցրել շահագրգիռ գերատեսչությունների կողմից իրականացվող աշխատանքների շրջանակը: Ծրագրում ընդգրկված են լինելու 17 մարզաձև, որից 14-ը օլիմպիական են:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին