▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե ապացուցվի, որ Նարեկ Սարգսյանն ինձ զանգահարել է, պատրաստ եմ հրաժարական տալ. Օսիպյան

 

Ես Politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազիին զանգել եմ՝ հարցնելու համար, թե ինչու է չճշտված տեղեկություն հրապարակել. այս մասին ասյօր՝ մարտի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

«Այդ մասին ոստիկանությունը հաղորդում է տարածել, ես ինքս հրավիրել եմ իրեն, զրուցել եմ հետը, ինքը կարծեմ իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ոստիկանապետից որեւէ սպառնալիք չի ստացել»,- նշեց նա։

 

 

 

 

 

 

 

 

Նա պնդեց, որ սպառնալից տոնով չի խոսել Բորիս Մուրազիի հետ, ընդամենը հարցրել է, թե ինչու է չճշտված տեղեկություն հրապարակել։

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, Նարեկ Սարգսյանը ինձ չի զանգահարել, եթե դա ապացուցվի, ես պատրաստ եմ հրաժարվել իմ պաշտոնից»,–եզրափակեց նա։  

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին