▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նամակ` ինքնասպանությունից առաջ. նոր մանրամասներ՝ պայմանագրային զինծառայողի մահվան դեպքից

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում ստացվել է հաղորդում, որ 2019թ. ապրիլի 18-ին` ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ն. Ս-ն զորամասի զինանոցում ինքն իրեն պատճառել է հրազենային մարմնական վնասվածք: Վերջինս տեղափոխվել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ, որտեղ մահացել է:

 

 

 

 

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին պայմանագրային զինծառայողի մահվան դեպքից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, պայմանագրային զինծառայողը անձնական խնդիրներ է ունեցել, խնդիրները կապված են եղել մի կնոջ հետ: Ըստ որոշ լուրերի` այդ զինծառայողի ու ամուսնացած կնոջ միջեւ խոսակցություն է եղել, որից հետո նա զորամասում ինքնասպանություն է գործել: Ի դեպ, կայքին հասած տեղեկությունների համաձայն` ինքնասպան լինելուց առաջ Նարեկ. Ս.-ն նամակ է թողել եւ նամակում մանրակրկիտ ներկայացրել է իր անձնական կյանքի հետ կապված խնդիր, ավելին` հայտնել է, որ այս ամենի համար ոչ մեկի չմեղադրեն, եւ նամակում շնորհակալություն է հայտնել զորամասի հրամանատարին, որ գոհ է նրանից, քանի որ նա լավ «կամանդիր» է: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին