Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անճարների հերթական ապատեղեկատվությունը
Երեկ մի աղջկա սովորեցրել էին, որ ասուլիսի ժամանակ սենսացիա ապահովեր, բայց արժանացավ լրագրողների ընդգծված վատ վերաբերմունքին։ Հիմա էլ աղջնակի անհեթեթության վրա տարածում են, թե իբր ես չեմ հերքել, որ 3 մլն դրամանոց կոստյում եմ հագնում։
Ժողովուրդ ջան, սա ձեզ եմ հաշվետություն տալիս, ոչ թե կեղծիքը հորինողներին. երբևիցե 200.000 դրամից թանկ կոստյում չեմ կրել, և հիմնականում պատվիրում եմ հայ դերձակների մոտ։
Սիրում եմ բոլորիդ»:

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Դավիթ Սանասարյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։
Հավելենք, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ կաշառք վերցնելու տեսանյութ է առկա:
Սանասարյանը հերքել է այդ տեղեկատվությունը, իսկ երեկ կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ այն աղբյուրը և այն լրատվամիջոցը, որն առաջինը կտեղադրի իր մասնակցությամբ կաշառք վերցնելու տեսանյութը, ինքը հենց այդ լրատվամիջոցում էլ կկտրի իր ձեռքը:
Սանասարյանը վստահություն է հայտնել , որ կաշառք վերցնելու տեսանյութի թեման հակահեղափոխականների ձեռքի գործն է. «Վստահ եմ, որ սա հակահեղափոխական հենք ունեցող ապատեղեկատվություն է: Նրանք տեսնում են, որ կա ինձ վստահողների մեծ բանակ, որոնք չեն հավատում, որ ես որեւէ կապ կարող եմ ունենալ կոռուպցիայի հետ, մանսակից լինել կոռուպցիոն դրսեւորումների: Որոշների տարբեր մասերը մրմուռ է գալիս դրանից, բայց ոչինչ մենք սովոր ենք, ես անձամբ սովոր են նման վիճակներին եւ ներողամտությամբ եմ վերաբերվում: Ես վստահ եմ, որ տեսանյութ չկա և չի էլ կարող լինել»:
Կարդացեք նաև՝ Փաշինյանը՝ Սանասարյանի շուրջ ծավալվող քննարկումների մասին
Իմ դեմ իրականացվողը շինծու է, անգամ ապացուցման կարիք չունի. Դավիթ Սանասարյան


