▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համարձակ գործընթացում ակնկալում ենք ակտիվ մասնակցություն. Տիգրան Ավինյան

Արդեն տեղեկացրել ենք, որ մեկնարկել է «Աշխատիր Հայաստան» ծրագիրը, որի միջոցով կառավարությունը մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների հետ կենտրոնացնելու է իր ջանքերը ապահովելու մարդու կյանքի որակի շարունակական բարելավում աշխատանքի և մասնագիտական ինքնաիրացման ճանապարհով։

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով Աշխատանքի միջազգային կազմակերպության հարյուրամյա տարեդարձը՝ փոխվարչապետը նշել է, որ այսօր հայտարարված է կառավարության նոր նշաձողի` տնտեսական հեղափոխության մասին, որի վերջնական արդյունքը լինելու է ներառական տնտեսական համակարգի կայացումը` հիմնված մարդու աշխատանքի և արդյունավետ գործող կառավարման համակարգի վրա: 

 



Այս համատեքստում փոխվարչապետն ընդգծել է, որ «Աշխատիր Հայաստան» ծրագիրը կարևոր քայլ է ներառական տնտեսական զարգացում ապահովելու ճանապարհին` հավելելով, որ այս նախաձեռնությամբ կառավարությունը փորձել է սահմանել ռազմավարական այն առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ պետությունը մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների հետ կենտրոնացնելու է իր ջանքերը` ապահովելու մարդու կյանքի որակի շարունակական բարելավում` աշխատանքի և մասնագիտական ինքնաիրացման ճանապարհով: 

Ելնելով այս տեսլականից` ծրագիրը կառուցվել է երեք հենասյուների վրա` մարդկային կապիտալի զարգացում, զբաղվածության խթանում և ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որոնցից յուրաքանչյուրի ուղղությամբ պետությունը չափելի և թիրախային քաղաքականություն է իրականացնելու: 

Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ ծրագրի շրջանակներում որոշումների կայացումը լինելու է թափանցիկ, գործընթացը` հաշվետու: «Աշխատիր Հայաստան» ծրագիրը պարբերաբար վերանայվելու է` հիմք ընդունելով ծրագրի ընթացքի արդյունավետությունը, փորձագետներից և հանրությունից ստացված արձագանքը:

Ավարտելով ելույթը Տիգրան Ավինյանը նշել է, որ այս համարձակ գործընթացում ակնկալվում է բոլորի ակտիվ մասնակցությունը և նախաձեռնողականությունը, ինչը թույլ կտա հանրային համաձայնության միջոցով ավարտին հասցնել տնտեսական հեղափոխության սահմանած հավակնոտ նպատակը` ներառական տնտեսական զարգացումը: 

 

Դիտեք նաև՝ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին