▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարցման մասնակիցների 74,1%-ը դրական է գնահատել Փաշինյանի կառավարության վերջին 100 օրվա գործունեությունը

«GALLUP International association»-ի իրականացված հարցումների մասնակիցների 74,1%-ը դրական է գնահատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձևավորած կառավարության վերջին 100 օրվա գործունեությունը: Այս մասին մայիսի 22-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

 

 

 

«Քաղաքացիներին խնդրել ենք գնահատել Փաշինյանի ձևավորած նոր կառավարության պաշտոնավարման 100 օրը: 53,8%-ը նշել է, որ ավելի շուտ դրական է գնահատում, իսկ 20,3%-ը` լիովին դրական»,- ասաց Նավասարդյանը:

Հարցվածների 57,7%-ը նշել է, որ համաձայն է նոր կառավարությունում Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված նշանակումների հետ:

Հետազոտությունը Հայաստանում իրականացվել է ապրիլի 30-ից մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածում: Հարցումներին մասնակցել է 1108 քաղաքացի:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին