▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանը երկրորդ անգամ է հրավիրվել հարցաքննության

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երկրորդ անգամ է հրավիրվել հարցաքննության։

 

 

 

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել է Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նաիրա Հարությունյանը: Նա նշեց, որ գրությունն ուղարկվել է Ազգային ժողով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների նախորդ օրը հրկիզել էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուի նախընտրական շտաբի պետերից մեկի մեքենան եւ տան դուռն ու միջանցքը։ Հրկիզման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով։ Շտաբի ղեկավար Վահան Սարիբեկյանը ճանաչվել է տուժող։

 

 

 

 

 

 

 

 

 

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն ավելի ուշ լրագրողների հետ զրույցում ասել էր, թե դա սարքած գործ է․ «Դա շինծու, սարքած գործ էր։ Վարչապետը պետք է պարտադրի, որպեսզի այդ գործը բացահայտվի: Պետք է բացահայտվի և մեղավորները պետք է Աբովյանից բացակայեն»։

Նշենք նաեւ, որ Ծառուկյանը առաջին անգամ Քննչական կոմիտեի ծանուցումն առձեռն ստանալուց հետո այն պատռել էր:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին